Follow us on >
Follow us on >

«ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոց

FYN-ը «ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցի շուրջ համախմբել էր Հայաստանի 8 մարզերից 16-29 տարեկան 20 երիտասարդների։ Ամառային դպրոցի 5 օրերը հագեցած էին տարաբնույթ դասընթացներով և ինտերակտիվ վարժանքներով։

Ամեն օրն սկսվում էր առավոտյան շրջանով, որն ամփոփում էր նախորդ օրը և ՀԵԳ-երում հնչած կարծիքները։ 

Առաջին օրը սկսվեց մասնակիցների ժամանումով և ծանոթացումով։ Մասնակիցներին համառոտ ներկայացվեց դպրոցի ընթացքում կատարվելիք աշխատանքների, ձևաչափերի, աշխատարանների մասին։ Մասնակիցերն իրենց կողմից առաջարկեցին կանոններ, գրառեցին իրենց ակնկալիքները, վախերը և կարծիքներ անցկացվելիք աշխատարանների մասին։ Այս ամենն իրականացվեց աշխարհիկ սրճարանի ձևաչափով։

Առաջին օրն ամփոփվեց բովանդակալից մշակութային երեկոյով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց մարզերին/քաղաքներին բնորոշ մշակույթը, պատմամշակութային վայրերը և, իհարկե, բառեր իրենց բարբառով։ 

Սեսսիաները իրենցից ներկայացնում էին ինտերակտիվ և ոչ ֆորմալ կրթության ձևաչափով դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցները ոչ միայն ստանում էին գիտելիքներ, այլ նաև կիրառում էին դրանք խմբային աշխատանքների միջոցով։ 

Երկրորդ օրը քննարկվեցին հետևյալ թեմաները․․․

  • Կոնֆլիկտի և խաղաղաության ուսումնասիրություններ;
  • Խաղաղությունը գործնականում; 
  • Ոչ բռնի հաղորդակցում և հուզական բանականություն;
  • Այնուհետև «Ես եմ, Կամ» արվեստարանի ժամանակ մասնակիցները կոլլաժների միջոցով ներկայացրին իրենց պատկերացումները “Ինչպե՞ս պայքարել բացասական սոցիալական նորմերի, կարծրատիպերի և ապատեղեկատվության դեմ” թեմայի շուրջ։

Օրը ավարտվեց յոգա-նիդրայով և ազատ խաղերով։

Երրորդ օրը բացի դասընթացից, որի թեման էր “Բոլորս փոխկապակցվածված ենք՝ շարժումների փոխհատույթավորում”, ունեցանք նաև երկխոսություն եզդիական համայնքի հետ և ճանաչողական այց դեպի Ռյա Թազա եզդիական տաճար, որը սիրվեց գրեթե բոլոր մասնակիցների կողմից։ Այցի մասին ավելին կարող եք իմանալ Խիրատ մեդիայի կողմից հրապարակված հոլովակից։ Հղումը՝

Օրը շարունակվեց աշխատարաններով և ավարտվեց բոլորի կողմից սիրված Թույլ օղակ ժամանցային-ինտելեկտուալ խաղով։

Չորրորդ օրվա կառուցվածքը հետևյալն էր․․․

  • Մարդու իրավունքներ և անվտանգություն (բուլինգ) 
  • Թվային և կիբեր անվտանգություն
  • Ակտիվիզմ և շարժումներ: Ի՞նչ է պետք իմանալ/անել

թեմաներով սեսսիաներ։

  • Գնահատում և ներհայացք, որի ժամանակ մասակիցները գնահատեցին ամառային դպրոցի ընդհանուր ընթացքը (բովանդակությունը, դասընթացները, դասընթացավարներին)։

Դե իսկ օրն ավարտեցինք “Տաղանդների շոու” ներկայացմամբ և հրաժեշտի հուզիչ երեկոյով։

Ամառային դպրոցին հաջորդեց Գլխավոր Խորհրդի նիստը, որին դպրոցի անդամները նույնպես մասնակցություն ունեցան, ինչը նրանց հնարավորություն տվեց է՛լ ավելի մոտիկից ծանոթանալ կազմակերպության ընդհանուր աշխատանքներին, գործունեության ընթացքին և պլանավորված հետագա ծրագրերին։