Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Ամենօրյա Խաղաղություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված սերունդների միջև երկխոսության նիստը, որը միտված էր խաղաղության, փոխըմբռնման և ոչ բռնի հաղորդակցության վերաբերյալ նոր գաղափարներ և լուծումներ գտնելուն: Միջոցառմանը մասնակցեցին ուսուցիչներ, աշակերտներ և նրանց ծնողները՝ ՀՀ մարզերից, ովքեր ներկայացրեցին իրենց տեսակետները՝ խաղաղության կարևորության և ոչ բռնի հաղորդակցության վերաբերյալ և թե ինչպես կարող ենք ապահովել փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտ։
Միջոցառման հիմնական նպատակը տարբեր սերունդների և տարբեր փորձառություններ ունեցող ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների միջև բովանդակալից երկխոսության հաստատումն էր, ինչը թույլ տվեց հասկանալ, թե ինչպես են տարբեր խմբերը պատկերացնում ամենօրյա խաղաղությունը և ինչպիսի մոտեցումներ են անհրաժեշտ, որպեսզի այն դառնա իրականություն և թե ինչպես է հնարավոր ոչ բռնի հաղորդակցությունը դարձնել առանցքային դպրոցում, ինչպես աշակերտների շրջանում, այնպես էլ իրենց հարաբերություններում ծնողների և ուսուցիչների հետ:
Միջոցառման մասնակիցների երկխոսությունը կարևոր էր ոչ միայն տվյալ մասնակիցների մակարդակով, այլև այքանով, որ այն կարող է նպաստել հասարակության լայն շրջանակներում խաղաղության և ոչ բռնի հաղորդակցության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, քանի որ հենց կրթական ոլորտն ու երկխոսության շրջանակներում ընդգրկված մարդիկ ենք հանդիսանում ինֆորմացիայի փոխանցման, մտածելակերպի ձևավորման կրողները և տարածողները։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ակտիվորեն ներկայացրեցին իրենց մտքերն ու գաղափարները՝ վերհանելով այն խնդիրները, որոնք խոչընդոտում են խաղաղության պահպանմանը և ներկայացնելով լուծման իրենցտարբերակները: Նրանց կարծիքները ոչ միայն փոխում են դասասենյակում առկա մթնոլորտը, այլև տարածվում են իրենց համայնքում՝ խթանելով բաց ու կառուցողական երկխոսություն: Ուսուցիչները՝ որպես գաղափարների հիմնական կրողներ, վստահեցնում են, որ իրենց աշակերտների և նրանց ծնողների հետ նման քննարկումները նպաստում են տարբեր սերունդների միջև կամուրջների կառուցմանը:
Մասնակիցների միջև ձևավորված երկխոսությունները և արդյունքները վկայում են այն մասին, որ խաղաղության և ոչ բռնի հաղորդակցության հասնելու համար պետք է մշակել մեթոդներ, որոնք կկարողանան համատեղել տարբեր սերունդների փորձը և հմտությունները: «Ամենօրյա Խաղաղություն» ծրագիրը ցույց է տալիս, որ փոխադարձ հարգանքի և համերաշխության արժեքները կարելի է զարգացնել և տարածել, եթե բոլորը պատրաստ են լսել և հասկանալ միմյանց, իսկ այս ամենին հնարավոր է հասնել միայն հարաբերությունները ոչ բռնի հաղորդակցության շրջանակներում կառուցելով։
«Ամենօրյա Խաղաղություն» ծրագրի շրջանակներում և միջոցառման արդյունքում ձևավորված գաղափարները կտարածվեն մեդիա արշավի միջոցով, որը կմեկնարկի մեր սոցիալական հարթակներում՝ հոլովակների և հրապարակումների տեսքով՝ նպատակ ունենալով հասնել ավելի լայն լսարանին և խթանել ամենօրյա խաղաղության և ոչ բռնի հաղորդակցության վերաբերյալ պատկերացումները:
Արշավի հիմնական նպատակը առավել լայն լսարանին այս գաղափարների հետ ծանոթացնելն է՝ միաժամանակ խթանելով քննարկումներ և ներգրավվածություն խաղաղության և ոչ բռնի հաղորդակցության թեմաների շուրջ:
Հուսով ենք, որ այս ծրագիրը կդառնա շարունակական նախագիծ և թույլ կտա մեզ տեսնել ավելի ուժեղ և համերաշխ հասարակություն՝ հիմնված փոխըմբռնման և խաղաղության արժեքների վրա։