Դեսպանության Հայտ

Դեսպանության Հայտ

«Դեսպանությունը» մեր կողմից իրականացվող երիտասարդների երկարաժամկետ առաջնորդության և զարգացման ծրագիր է, որի նպատակն է հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար՝ ձեռք բերելու առաջնորդության հմտություններ, համայնքային գործունեության փորձառություն և ինքնուրույնության զգացողություն։

«Դեսպանները» մեր նախագծերի այն մասնակիցներն են, ովքեր կազմակերպության գործունեության ընթացքում ցուցաբերել են ակտիվություն, ընդգրկված են եղել տարբեր ծրագրերում և ծրագրի ավարտից հետո շարունակական կապ են պահպանել կազմակերպության հետ։

Նրանք անցնում են մասնակցության հետևյալ փուլերը՝

  1. Մենթորություն և ուսուցում. Դեսպանները մասնակցում են կառուցված ուսուցողական հանդիպումների՝ առաջնորդության, հաղորդակցության, ինքնության և ներգրավման թեմաներով։
  2. Փորձնակություն և պրակտիկ ներգրավում. Դեսպանները դառնում են Կազմակերպության ընթացիկ գործունեության մաս՝ ծրագրերի թիմերում մասնակցելով նախագծմանը, իրականացմանը, հաղորդակցմանը։
  3. Նախագծային աշխատանքներ. Յուրաքանչյուր դեսպան իրականացնում է իր համայնքում մեկ նախաձեռնություն՝թիմի և աշխատակազմի աջակցմամբ։

Դեսպանության մանդատը տրվում է 9-12 ամիս ժամկետով։

Դեսպանները իրենց մանդատի ընթացքում կարող են ընդգրկվել.

1. Կազմակերպության կողմից իրականացվող տարբեր ծրագրերում՝ բովանդակային և կազմակերպչական աշխատանքներում։

2. Գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող տեղական և միջազգային ուսուցողական, աշխատանքային հանդիպումներում։

3. ՀՀ տարբեր մարզերում իրականացվող ծրագրային գործողություններում՝ իրենց համաձայնությամբ։

4. Հնարավորություն կունենան իրենց համայնքներում տեղական նախաձեռնություններ իրականացնել Կազմակերպության աջակցությամբ։

Դեսպանների դերը և պարտավորությունները

  • Ներկայացնել Կազմակերպությունը համայնքային կամ հանրային հարթակներում՝ հավատարիմ Կազմակերպության արժեքներին
  • Մասնակցել թիմային հանդիպումներին, ներկայացնեն առաջարկներ, կիսվեն նախաձեռնություններով
  • Հետևել դեսպանության ուղեցույցին, որը ներառում է էթիկայի կանոններ, հաղորդակցության սկզբունքներ և գործունեության ուղեցույցներ

 Լրացուցիչ առաջարկներ՝

✔️Դեսպանության շրջանավարտ դառնալու համար դեսպանն իրականանցնում է համայնքային ծրագիր իր մանդատի վերջին երեք ամիսների ընթացքում՝ կազմակերպության աջակցությամբ:✔️ Դեսպանները կարող են ներգրավվել շրջանավարտների ցանցին, որը ամրապնդում է հետադարձ կապը և պահպանում կապը ակտիվ գործունեությունից հետո։
✔️ Յուրաքանչյուր դեսպանություն ավարտվում է փակման միջոցառմամբ, որը վերաճում է հանրային տոնական օրի կամ տեղական միջոցառման։

Իսկ ծրագրի մասնակցության հայտադիմումը կգտնես հետևյալ հղումով։

Վերջնաժամկետը՝ օգոստոսի 25։