Վրաստանում անցկացված ամառային դպրոցը դարձավ իմ կյանքի այն փուլերից մեկը, որին հետ նայելով՝ հասկանում եմ՝ այն իսկապես փոխեց ինձ։ Երբ մեկնում էի, գիտեի, որ սպասում են նոր ծանոթություններ և սովորելու հնարավորություն, բայց չէի պատկերացնում, որ կվերադառնամ ոչ միայն հուշերով, այլև գաղափարներով, որոնք հիմա կարող եմ վերածել իրականության։

Այդ շաբաթվա ընթացքում հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ հիշեցրին կարևորի մասին՝ վստահելու ինքս ինձ, ավելի համարձակ լինելու և երբեք չվախենալու փորձելուց։ Նրանց պատմությունները, հայացքները և մտքերը դարձան իմ ներշնչանքը։ Այս մարդիկ դարձան ոչ թե պարզապես մասնակիցներ նույն ծրագրում, այլ իմ կյանքի մի մասնիկ, որ չեմ պատրաստվում կորցնել։
Ծրագիրը լի էր հետաքրքիր դասերով և ակտիվություններով, բայց ամենահիշարժան պահերը կապված են այն երկար գիշերների հետ, երբ մենք նստում էինք բաց երկնքի տակ, և զրուցում մինչև կեսգիշեր։ Այդ խոսակցությունները, երբ դու մոռանում ես ժամի մասին, իսկ շուրջդ միայն ջերմություն է և անկեղծություն, մնացին իմ սրտում որպես ծրագրի ամենաթանկ հուշեր։ Այդ պահին ես զգում էի՝ սա իմ համայնքն է, իմ մարդիկ, և այս կապը կտևի երկար։

Այս մեկ շաբաթը ոչ միայն սովորեցրեց աշխատել թիմում և լսել ուրիշներին, այլ նաև ավելի խորն ընկալել ինքս ինձ։ Ես բացահայտեցի, որ իմ ներսում կա ուժ՝ գաղափարները, որ միշտ ինձ թվում էին միայն երազանք, իրականություն դարձնելու համար։ Այս ծրագրի ընթացքում ես բացահայտեցի, որ ունեմ ոչ միայն ստեղծագործ միտք, այլ նաև ցանկություն ու կարողություն այդ մտքերը վերածելու իրական նախաձեռնությունների։ Ամառային դպրոցը ինձ ցույց տվեց, որ ցանկացած փոքր քայլ կարող է դառնալ մեծ փոփոխության սկիզբ, եթե հավատում ես ինքդ քեզ և չես վախենում առաջին քայլն անելուց:
Ես վերադարձա ոչ միայն նոր մտքերով, այլ նաև հստակ նպատակով՝ իմ ուժն ու գիտելիքը օգտագործել, որպեսզի իմ համայնքում ծնվեն նոր հնարավորություններ։
Վերջում հասկացա, որ ամենամեծ նվերը, որը այս ամառային դպրոցն ինձ տվեց, մարդիկ էին՝ իրենց պատմություններով, աջակցությամբ և անկեղծությամբ։

Իսկ ապագա մասնակիցներին կասեմ մի բան՝ եթե երբևէ հնարավորություն ստանաք նման փորձի, գնացեք առանց երկմտելու։ Չէ՞ որ երբեմն մեկ շաբաթը կարող է փոխել ամբողջ կյանքը։ Մի վախեցեք բացվել և փորձել նոր բաներ։ Խոսեք, լսեք և զգացեք ամեն մի պահ ամբողջ սրտով։ Հիշեք, երբեք չգիտեք, որ փոքր քայլերը կարող են մեծ փոփոխություն բերել ձեր կյանքում և մյուսների կյանքում։ Հավատացեք, դուք կվերադառնաք ոչ միայն հիշողություններով, այլ նաև այնպիսի ուժով ու վստահությամբ, որ կուղեկցեն ձեզ երկար տարիներ։