Նադիայի օրագիրը. «ՍերմանելOFF ՓոփոխությON 2025» ամառային դպրոց

Նադիայի օրագիրը. «ՍերմանելOFF ՓոփոխությON 2025» ամառային դպրոց

Հուլիսի 2-ն էր, ընկերներիցս մեկը ինձ ուղարկեց մի ինստագրամի սթորի, որը արել էր մեր համալսարանի աղջիկներից մեկը, ով մեզ հետ կիսվում էր հետաքրքիր ծրագրերով։ Բացեցի սթորին, անցա հղումը, կարդացի, ու պատասխանեցի՝ «Արի դիմենք միասին»։ Երկուսս էլ դիմեցինք ու սպասում էինք պատասխանի։ Ընթացքում շատ լավ հիշում եմ, որ նաև լրացրել էի Ջենիֆեր Լոպեսի համերգի կամավորականության հայտարարությունը ու դրան ևս սպասում էի։ Օրեր հետո զանգ ստացա ընկերուհուցս, ով առաջարկում էր մասնակցել այդ նույն համերգին, բայց որպես աշխատակից, ու դա էլ ինձ համար պակաս հաճելի առաջարկ չէր։

Առավոտից անհամբեր սպասում էի ամառային դպրոցի նամակը ստանալուն, բայց գիտեի, որ կստանամ ոչ շուտ,քան՝ կեսօրը։ Ու դե աշխատանքի վայրում էի, երբ ստացա նամակը, շատ ոգևորված բացեցի ու տեսա, որ չեմ անցել, այլ սպասման ցուցակում էի։ Ես ունեի բարդ ընտրություն՝ կամ կամավորական աշխատանք, կամ աշխատանք հենց նույն համերգի ժամանակ, կամ անցնելու դեպքում ամառային դպրոց։ Չնայած որ ինձ ասել էին հնարավոր է հաստատվի մի քանի օրվա մեջ, հենց հաջորդ օրը ես նամակ ստացա, որ ընտրվել եմ, ու մնում էր միայն կատարեի նվիրատվությունը։

Չնայած առաջացած մի փոքր խնդրի, ի վերջո գտա անունս մասնակիցների ցուցակում, ու ինձ համար արդեն պարզ էր, որ մասնակցություն հաստատվել էր։ Տեղեգրամյան խմբին միանալուն պես անմիջապես նամակ ստացա՝«Նադյաաա, մենակ չասես դու էլ ես գալիս Վրաստան»։ Մանրամասն չեմ հիշի պատմելու համար, բայց հասկացանք, որ ես ու իմ կուրսեցին՝ Շանթը, միասին ենք ընտրվել ու սա առաջին անգամը չէր, որ մենք միամիտ հայտնվում ենք նույն տեղում։ Սրտատրոփ էի սպասում ամսի 29-ին, ու եկավ։ Դեռ ներկայանալու ժամանակ ֆիքսել էի, որ մի աղջիկ սովորում է «Մարքեթինգ» բաժնում ու ներքուստ վստահ էի, որ մի համալսարանից ենք, ու դա ինձ արագ ճշտել էր պետք։ Աղջիկներին մոտեցա ու սկսեցինք զրուցել, շատ ակտիվ ու ազատ էինք, շատ լավ հիշում եմ Էլենին ու Անիին(ինձ հետ նույն համալսարնծանում սովորող աղջիկն էր)։ Ընթացքում եկավ նաև Շանթը ու սկսեցինք ավելի մեծ շրջանակով զրուցել, ու երկար զրույցից հետո ժամանակն էր տեղավորվելու։ Ի սկզբանե ավտոբուսում ֆիքսել էի Արմանին և Արսենին, ովքեր իմ դիմացի նստարանին էին նստած, Լուսինեին ու Դավիթին՝ մեր հետևի շարքում էին նստած ու Ռոբին և Էրիկին։ Բոլոր թվարկածներս աշխույժ էին ընթացքում, որն էլ ինձ ստիպել էր նկատել իրենց։Ը թացքում նույնիսկ սկսեցինք շփվել միմյանց հետ, ու խաղեր խաղալ, որն ավելի մտերմացրեց մեզ։

Ճիշտ է ամբողջ ընթացքում չէի կարողանա բոլորի հետ հավասարապես ժամանակ անցկացնել, բայց չեմ կարող չնշել, թե ինչքան ուրախ էի ու հաճելիորեն զարմացած, երբ հենց ճամբար հասնելու ճանապարհին հասկացա, որ բոլոր անդամները ունեն անսպառ դրական էներգիա, ու սա այն դեպքը չէր, որ մենք միասին չէինք կարողանալու անմոռանալի պահեր ստեղծել։ Ասել, որ այդ 6 օրվա ընթացքում անցակացրել եմ կյանքիս ամենալավ օրերից մի քանիսը, կնշանակի ոչինչ չասել։ Դեռ 1-ին օրն էր, բայց ամեն ինչ այնքան լավ էր ու հարազատ, որ ինձ թվում էր՝ մի քանի օր է արդեն գիտենք իրար։ Ընթացքում շատ հետաքրքիր էին բոլոր սեսիաները, իսկ երեկոյան, երբ ավարտվում էին բոլոր օֆիցիալ հանդիպումները, գալիս էր իմ ամենասիրելի պահ՝ մաֆիա խաղալու ժամանակը։ Չեմ թաքցնի ու կասեմ, որ դրանք մի ուրիշ տեղ ունեն իմ սրտում։ Բացի մաֆիայից խաղացինք շա՜տ երկար ու տարբեր խաղեր, ու դրանց պատճառով չքնելուս համար ոչ մի վայրկյան չեմ փոշմանել։ 2-րդ օրվա «ջրհեղեղ»-ից հետո ինձ համար շատ հաճելի ու զարմանալի էր անդամերի այդքան սրտացավ ու բարի լինելը, ու չեմ մոռանա, որ հենց սկզբից ես էի տեսել վրանների վիճակը, ու արագ նամակ գրելու միջոցով տեղեկացրել էի բոլորին, իսկ տղաներից ու աղջիկներից մի քանիսը շատ արագ եկան վերև՝ իրավիճակը փրկելու։ Ճիշտ է, իմ իրերին ու մահճակալին ոչինչ չէր եղել, բայց ես էլ էի հավասար մտածում մյուսների մասին, ովքեր չունեին քնելու տեղ։

Ընթացքում եղան շատ հետաքրքիր պահեր, պահեր որոնք չէի մտածում, որ կլինեին, բայց բոլորը ինձ համար հավասարապես գնահատելի են։ Ես ի սկզբանե գիտեի, որ հեշտ չի լինելու ու հնարավոր է իրավիճակներ պատահեին, որոնք ինձ համար կլինեին մարտահրավերային։ Ու եղան դրանք։ Եղան պահեր, երբ պետք էր լինել ուժեղ, չտրվել պահի էմոցիաներին, ու ուրախ եմ, որ այդ պահերը ևս կարողացա հաղթահարել։ Ես դժվարություններին միշտ ընդառաջ եմ գնացել, ու չեմ խուսափել դրանցից, ու ամառային դպրոցը ևս մարտահրավերային էր ինձ համար։ Յուրաքանչյուրի կյանքում կան դժվարություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի, ու հնարավոր է, որ հենց այդ դժվար պահերը ստեղծեն մարդիկ, առանց իմանալու, թե որքան բարդ է այն հաղթահարելը։ Բայց ամեն ինչից զատ ես իսկապես շնորհակալ եմ բոլոր անդամներին հատ առ հատ, բոլորը իսկապես ընտրված էին, ու չկար գեթ մեկ անդամ, ում հետ չցանկանայի շփվել ու ժամանակ անցկացնել։ Բոլորին շատ սիրում եմ, ու շնորհակալ եմ նաև ծրագրի կազմակերպիչներին ու աջակից թիմին։

Բոլոր անդամներին շնորհակալություն հայտնելուն զատ չեմ կարողանա չանդրադառնալ Թերեզային, Անիին ու Շանթին։ Իրենք իմ կողքին եղան այն ժամանակ, երբ ես մենակ ու, ու վստահաբար չէի  էլ ուզում, որ ինչ-որ մեկը լիներ իմ կողքին, ու իսկապես դա ինձ համար կարևոր էր։ Չնայած մենք աղջիկներով չմասնակցեցինք կառաոկեի երեկոյին, բայց չեմ թաքցնի ու կասեմ, որ վրանի մոտ, երբ մենակ էինք մենք, ու չնայած նրան, որ մեզ մոտ բարձր տրամադրությունը պարզապես բացակայում էր, մենք ունեցանք շատ կարևոր պահեր, որը պակաս երջանկություն չպատճառեց մեզ։

Սրտանց ցանկանում եմ կապ պահպանել բոլորի հետ, ու հնարավորության դեպքում նորից հանդիպել նույն կազմով նոր պահեր ստեղծելու համար։ 

Frontline-ի հետ անկացրած յուրաքանչյուր պահը ինձ համար իսկապես անմոռանալի էր, ու դա եղավ իմ կյամքի մի նոր ու յուրահատուկ փուլ։♥️