Ֆրոնթլայն Ակադեմիայի առաջին հոսքը սկսվում է քեզնից 🌱

🎓 Դարձի՛ր Ֆրոնթլայն Ակադեմիայի առաջին հոսքի մասնակիցը


Եթե դու Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող ես, հետաքրքրված ես կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրություններով և ուզում ես զարգացնել գիտելիքներդ ու հմտություններդ ոչ միայն որպես ապագա մասնագետ, այլև որպես անվտանգ, համագործակցային և խաղաղ կրթական միջավայր ձևավորող մանկավարժ, ապա այս հնարավորությունը քեզ համար է։


💜 Ֆրոնթլայն Ակադեմիան երկամսյա կրթական ծրագիր է, որը ստեղծվել է Ֆրոնթլայնի 5 տարիների ամառային դպրոցների փորձառության հիման վրա՝ առաջարկելով ավելի խորքային, շարունակական և փորձառական ուսումնառության հնարավորություն։


Ակադեմիայի առանցքում կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրություններն են (Conflict Studies & Peace Studies)։ Միասին կփորձենք հասկանալ՝ ինչպես են առաջանում և զարգանում կոնֆլիկտները անհատական, միջանձնային և հասարակական մակարդակներում, ինչպես են դրանք առնչվում կրթությանը, տեղեկատվությանը, մարդու իրավունքներին և համայնքային կյանքին, և ինչ դեր կարող է ունենալ ապագա մանկավարժը դրանց խաղաղ փոխակերպման գործում։


📚 Սա պարզապես դասախոսությունների շարք չէ։


Երկու ամիսների ընթացքում քեզ սպասվում են՝

  • հանդիպումներ համալսարանում,
  • 3 արտագնա ուսումնական հավաք, մեկը Վրաստանում 🇬🇪,
  • ինտերակտիվ քննարկումներ, սիմուլյացիաներ և դերախաղեր,
  • դեպքերի վերլուծություններ և թիմային աշխատանք,
  • ընթերցանություն և ինքնուրույն ուսումնասիրություն,
  • անհատական ռեֆլեկտիվ օրագրի (Peace Journal) վարում։

Ակադեմիայի կազմում կընդգրկվեն 25 մասնակից՝ ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետներից՝ ձևավորելով բազմազան և համագործակցային ուսումնառության միջավայր, որտեղ տարբեր մասնագիտությունների ապագա մանկավարժները կկարողանան սովորել միմյանցից, փոխանակվել փորձով և նոր գաղափարներով, քանի որ խաղաղ և համագործակցային կրթական միջավայր ստեղծելու պատասխանատվությունը բոլոր ապագա մանկավարժներինն է։


🌱 Ակադեմիայի ավարտին դու՝

  • ավելի խորքային պատկերացում կունենաս կոնֆլիկտի և խաղաղության թեմաների մասին,
  • կզարգացնես հաղորդակցման, համագործակցության, բանակցության և կոնֆլիկտների հետ աշխատելու հմտություններդ,
  • կհանդիպես ոլորտի առաջատար մասնագետների և համախոհ երիտասարդների,
  • կդառնաս Ֆրոնթլայն Ակադեմիայի առաջին շրջանավարտներից մեկը
  • բոլոր փուլերը հաջողությամբ ավարտելու դեպքում կստանաս ավարտական վկայական, իսկ առավել ակտիվ մասնակցության դեպքում՝ նաև անհատական երաշխավորագիր։

✨ Եթե կարծում ես, որ ապագա ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ նաև այն մարդն է, ով կարող է ձևավորել անվտանգ, համագործակցային և խաղաղ միջավայր, սպասում ենք քո հայտին։


📌 Ովքե՞ր կարող են դիմել․ ՀՊՄՀ ուսանողները՝ անկախ մասնագիտությունից
Տևողությունը․ 2 ամիս
👥 Մասնակիցների թիվը․ 25
📝 Դիմելու վերջնաժամկետը․ սեպտեմբերի 2
🔗 Գրանցման հղումը՝ ➡️ այստեղ

📩 Հարցերի դեպքում կարող ես գրել՝ projects@frontlineyouth.net էլ․ հասցեին մինչև օգոստոսի 30-ը։