«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն մեկնարկում է 2024թ դեսպանների ընդունելությունը։
Դեսպանությունը կազմակերպությանը անդամակցության ձևաչափ է, որի մասին որոշումը հաստատվել է Ընդհանուր խորհրդի կողմից (2022թ․ օգոստոսի 9-10, տես՝ այստեղ)։
ՍԵՆԲ դեսպանության ծրագիրը մեկամյա կամավորական հնարավորություն է, որը ներգրավում է հայաստանաբնակ մոտիվացված և տաղանդավոր երիտասարդներին՝ ուղղակիորեն աշխատելու իրենց համայնքներում՝ ընդլայնելու, հավաքագրելու, աջակցելու և կառուցելու երիտասարդական ակտիվիստական համայնք և աջակցելու խաղաղության օրակարգին:
Դեսպանի գործառույթներն են՝
- մասնակցել ՍԵՆԲ-ի և գործընկերների կողմից կազմակերպած միջոցառումներին,
- նախաձեռնել եռամսյակում առնվազն մեկ միջոցառում (ցանկացած ֆորմատ),
- աջակցել ՍԵՆԲ որևէ աշխատանքային խմբի աշխատանքներին (հաղորդակցում, զարգացում և ֆոնդհայայթում, ցանցայնություն և գործընկերություն և ոչ միայն),
- ներկայացնել ՍԵՆԲ-ը տեղական և միջազգային հարթակներում:
Դեսպանը պետք է ՝
- լինի 16-30 տարեկան,
- հայաստանաբնակ,
- հետաքրքրված երիտասարդական ակտիվիզմով և առաջնորդությամբ,
- լինի նախաձեռնող, մոտիվացված երիտասարդ,
- տրամադրի շաբաթական 5-10 ժամ ՍԵՆԲ կամավորական աշխատանքներին,
- հետաքրքրություն դրսևորի ՍԵՆԲ հիմնական ուղղություններում (ստուգել կայքէջի՝ մեր մասին հատվածը),
- մասնակցած լինի առնվազն մեկ ծրագրի, որ ՍԵՆԲ-ն է կազմակերպել։
Դեսպանությունը Ձեզ հնարավորություն կտա՝
- ստանալ դեսպանության ծրագրի վկայագիր,
- երաշխավորագիր կազմակերպության կողմից՝ ըստ անհրաժեշտության,
- կամավորական աշխատանքային փորձ,
- զարգացնել կազմակերպչական, հաղորդակցման, և այլ փափուկ հմտություններ,
- աշխատել միջմշակութային մեծ թիմում,
- մեծացնել (գործ)ընկերային ցանցը,
- ճանապարհորդել,
- և ոչ միայն։
Խրախուսում ենք մարզաբնակ և գյուղաբնակ երիտասարդ աղջիկների մասնակցությունը․ կարևորում ենք տարբեր խմբերի ներկայացվածությունն ու բազմազանությունը։
Շտապե՛ք, վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։
Դիմել կարող եք լրացնելով հայտադիմումը։