Follow us on >
Follow us on >

Խաղաղաշինական Կրթություն

Խաղաղաշինական Կրթություն

Աշխարհում, որը լի է հակամարտություններով և բաժանումներով, խաղաղության ձգտումը մնում է համընդհանուր ձգտում: Հայաստանի համար ևս խաղաղության, անվտանգության և կայունության ճանապարհն անհրաժեշտություն է։ Խաղաղաշինական կրթությունը  փոխըմբռնման, ապահով և ներդաշնակ  մշակույթ ձևավորելու համար առանցքային գործիք է։ Երկխոսության և կոնֆլիկտների խաղաղ լուծման վրա հիմնվելով կրթությունը փորձում է ձևավորել հասարակություն, որտեղ խաղաղությունը՝ որպես արժեք, խորը արմատավորված և լայնորեն ընդունված է։

Այս տեսլականի իրականացման համար մեր աշխատանքը կենտրոնացավ համապարփակ կրթական ռեսուրսների մշակման և դրանց երկարաժամկետ ուսուցանման վրա։ Մեր ջանքերն այս առումով  ընդգրկում են տարբեր ձևաչափեր և տարիքային խմբեր՝ ապահովելով լայն հասանելիություն և ներգրավվածություն: Աշխատանքնքերը մեկնարկեցին հասարակագիտություն առարկայի ուսուցչի համար  խաղաղաշինական կրթության ձեռնարկի մշակմամբ։ Հաշվի առնելով, որ կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրությունների գիտակարգերում ՀՀ-ում այս առումով կրթական նյութերի ակնհայտ բաց կար, նախ նպատակ սահմանվեց հայալեզու ուսումնական նյութեր ստեղծել։ Արդյուքնում 2021թ-ի հունվարից  մինչ 2023թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում մշակվեցին խաղաղաշինական կրթության  ուսուցչի թվով երեք ձեռնարկներ՝

  1. 7-9 դասարանների հանրակրթական չափորոշիչների վերջնարդյունքային հիմքով մշակված ուսուցչի ձեռնարկ
  2. 10-12 դասարանների հանրակրթական չափորոշիչների վերջնարդյունքային հիմքով մշակված ուսուցչի ձեռնարկ
  3. 7-12 դասարանների հանրակրթական չափորոշիչների վերջնարդյունքային հիմքով մշակված ուսուցչի ձեռնարկ, որը  նախկին երկու ձեռնարկների լրամշակումն է։

Մշակված ձեռարկները ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարությանը և ստացել են համապատասխան հաստատում՝ հանրակրթական հաստատություններում օգտագործման համար։

Ի հավելումն ձեռնարկների ստեղծմանը, նկատի ունենալով նաև  երեխաների համար ներառող և հասանելի կրթական բովանդակության անհրաժեշտությունը, մեր թիմը նախաձեռնեց  ութ անիմացիաների ստեղծումը, որոնք ընդգրկում են նույն խաղաղաշինական կրթության բովանդակությունը, բայց ի տարբերություն ուսուցչի ձեռնարկների այս նյութերը նախատեսված են սովորողների համար: Անիմացիաները անդրադառնում են բանակցություններին, լավ կամ վատ որոշումների կայացմանը, խաղաղաշինական կրթությանը, կոնֆլիտկազգայունությանը և այլն։ Այս անիմացիաները ստեղծվել են ՍԵՆԲ-ի և «Հավասար» հիմնադրամի, ինչպես նաև «Խիրատ» մեդիայի հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելով ներառական մոտեցումներ և հասանելիություն կրթական տարբեր կարիքներ ունեցող սովորողների համար: 

Բանակցություններ

Լավ թե՞ վատ ընտրություն

Կոնֆլիկտի հաղթահարման օրինակներ

Ի՞նչ է խաղաղությունը

Ի՞նչ է կոնֆլիկտը

Միջազգային մարդասիրական իրավունք

Միաժամանակ,  կրթական բովանդակությունը ավելի  ինտերակտիվ և ներգրավող դարձնեու համար մեր թիմը գործարկեց «PeaceON» հավելվածը: Այս հավելվածը հասանլի է թե՛ IOS, թե՛ Android համակարգերում (տեխնիկական վերազինման փուլում է)։ PeaceON հավելվածը ծառայում է որպես դինամիկ գործիք՝ խաղաղաշինական կրթության սկզբունքները ինտերակտիվ ուսուցման միջոցով ամրապնդելու համար:

Վերոնշյալ բովանդակության ստեղծումից զատ  կազմակերպվել են մի շարք  երկօրյա առկա դասընթացներ Հայաստանի բոլոր մարզերից հասարակագիտություն առարկայի 200 ուսուցիչների համար: Այս դասընթացները նպատակ ունեին.

  • Ուսուցիչներին ապահովել անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով՝ ուղեցույցներն ու անիմացիաներն արդյունավետ կերպով օգտագործելու համար:
  • Ստեղծել ուսուցիչների ցանց, ովքեր կարևորում են խաղաղաշինական կրթությունը 

Դասընթացների ընթացքում ուսուցիչներին բանախոսությունների և գործնական աշխատանքների միջոցով ներկայացվեցին  ուղեցույցների, անիմացիաների և PeaceON հավելվածի կարևորությունը, անհրաժեշտությունը և գործնականում դրանց կիրառության վերաբերյալ մանրամասներ  այնուհետ արդյունավետ կերպով դասապրոցեսում կրառելու համար : Ուսուցիչներին այս ռեսուրսներով զինելով՝  նպատակ ունեինք թողնել ազդեցություն հազարավոր աշակերտների վրա՝ փոքր տարիքից խաղաղության և բռնության բացակայության կարևորությունը գնահատելու տեսանկյունից։

Շարունակելով այս ուղղությամբ մեր ջանքերի ներդնումը և աշխատանքը  հույս ունենք կոտրել բռնության շրջանը և կառուցել կայուն խաղաղություն նախ մեր հասարակությունում, երկրում, ապա նաև ամբողջ աշխարհում: