Follow us on >
Follow us on >

Խաղաղաշինական կրթություն

Հավելվածի մշակման ծառայություն․ աշակերտի համար ուսումնաօժանդակ խաղային հավելվածի ստեղծում

  1. Ներածություն

1.1. Կազմակերպության մասին

Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավորում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին։

Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։

Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։

Մեր արժեքներն են՝

  • խաղաղություն
  • բնապահպանություն
  • իրավահավասարություն
  • ներառականություն
  • մասնակցայնություն

Մեր մասին՝ www.frontlineyouth.net 

1.2. Ծրագրի մասին

«Խաղաղաշինական կրթություն Տավուշում» ծրագիրն իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շահերի պաշտպանության արշավի ենթադրամաշնորհի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է խրախուսել խաղաղության վերաբերյալ երիտասարդների վերաբերմունքային և վարքագծային փոփոխությունը։

Խնդիր 1՝ ինտեգրել կրթական համակարգում կոնֆլիկտի խաղաղ հաղթահարման և խաղաղաշինության մասին որակյալ այլընտրանքային բովանդակություն՝ երիտասարդներին տրամադրելով կոնֆլիկտի լուծման հիմնական հմտություններ և գործիքներ։

Խնդիր 2՝ փոխակերպել առկա խաղաղության պատմույթը (peace narrative)՝ դարձնելով այն ավելի որոշակի, մասնակցային, արդյունավետ՝ իրազեկելով և խրախուսելով երիտասարդների և կանանց ակտիվ ներգրավվածությանը խաղաղաշինական գործընթացներում։

Ակնկալվող արդյունք՝

1.  հասարակագիտության ուսուցչի ոչ-ֆորմալ ուսումնաօժանդակ ձեռնարկ հասանելի ՀՀ բոլոր դպրոցների համար (հանրակրթական դպրոցների քանակը՝ 1432),

2.  առնվազն 20 վերապատրաստված մասնագետ Տավուշի մարզի 4 համայնքներից

3.  ինտերակտիվ խաղ աշակերտների համար,

4. իրազեկվածության բարձրացման արշավ՝ ուղղված կանանց և երիտասարդների՝ խաղաղաշինական գործընթացներում մասնակցայնության խրախուսմանը (համաձայն՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 «Կանայաք, անվտանգություն և խաղաղություն» բանաձևի և ազգային ծրագրի (գործող 2019-21) և «Երիտասարդներ, անվտանգություն և խաղաղություն» 2250 բանաձևի)։

Ակնկալվող ազդեցություն՝ խաղաղաշինության վերաբերյալ գիտելիքահեն մոտեցման խրախուսում ուսուցիչների շրջանում, երիտասարդների մասնակցայնության խրախուսում խաղաղաշինության գործընթացներում, համագործակցություն դպրոցների հետ, խաղաղության վերաբերյալ զրույցների ավելացում։

2. Ծառայության նկարագիր

2.1 Պահանջվող որակավորումները

  • ՏՏ ոլորտում բարձրագույն կրթություն 
  • 5 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
  • android և/կամ ios համակարգերի իմացություն
  • mobile app (հավելված) ստեղծելու փորձ
  • UX-friendly (user experience) դիզայնի ադապտացման կարողություն

2.2 Աշխատանքի բնութագիրը

  • հավելվածի կառուցվածքի ստեղծում
  • հավելվածի բովանդակության մուտքագրում
  • հավելվածի պրոտոտիպի ներկայացում
  • հավելվածի փորձարկում և կիրառկում
  • հավելվածի լավարկում
  • հաշվետվողականություն և թիմային աշխատանք

3. Պայմաններ

Ծառայության արժեքը՝ 20-30 $/ժամ (ծառայության վճարումը՝ դրամով (ներառյալ հարկերը))

Ծառայությունը մատուցել՝ 60 օրերի ընթացքում (փետրվար-ապրիլ 2022)

4. Դիմում

Դիմել կարող են, ինչպես անհատ մասնագետներ, այնպես էլ թիմեր։ Բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են իրենց աշխատանքային թղթապանակը ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեներին մինչև փետրվարի 7-ը։ Նշված չափանիշներին համապատասխանող մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո կսկսվի աշխատանքը։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *