Սահմանաբնակ երիտասարդերի ներուժի բացահայտում (ՍԵՆԲ) ՀԿ-ն ուրախ է հայտնել, որ ամռան երկրորդ կեսին արդեն չորրորդ անգամ անց է կացնելու սիրված «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցը:
«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցը նախատեսված է երիտասարդների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ակտիվիզմի և ջատագովության (շահերի պաշտպանություն) ոլորտում և բացահայտելու բնապահպանության, մարդու իրավունքների և խաղաղաշինության թեմաները։
Ամառային դպրոցը անցկացվում է ոչ ֆորմալ կրթութական ձևաչափով։ Տևողությունը 5 օր է, որտեղ մեկ ամբողջական օրը ներառում է 3-4 թեմատիկ դասընթացներ (տեսական և գործնական), առավոտյան և երեկոյան ժամանց, ներառյալ՝ յոգա, կինոդիտում, տաղանդների շոու, սեղանի խաղեր և այլն։ Ուսուցումը կազմակերպվելու է «ՍերմանելOFF փոփոխությON» երիտասարդ ակտիվիստի ձեռնարկի բովանդակության հիման վրա։
Ամառային դպրոցին հաջորդելու է կազմակերպության Գլխավոր Խորհրդի նիստը, որի շրջանակներում քննարկվելու են կազմակերպության ռազմավարական զարգացման ուղղված ապագա ծրագրերը և անցկացվելու է կազմակերպության խորհրդակցական մարմնի՝ գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը։ Ամառային դպրոցի անդամների դիտորդական մասնակցությունըկարող է դառնալ լավ փորձ և հրաշալի հնարավորություն կառավարման ժողովրդավարական ձևերի ուսումնասիրման և կազմակերպության կառուցվածքի մասին պատկերացում կազմելու համար։
Եվ այսպես՝ եթե քեզ հետաքրքրում է երիտասարդական ակտիվիզմը, ուզում ես նոր թեմաներում հմտանալ ու համախոհների հանդիպել, ապա ժամանակն է, որ ծանոթանաս, թե ինչ դերակատարում կարող ես ունենալ «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցում.
Կախված այն հանգամաքից, թե ինչ գործառույթներ կցանականաս իրականացնել, կարող ես ընդգրկվել ձևավորվող 2 թիմերից մեկում։ Դրանք են․
Աջակից թիմի անդամ
Աջակից թիմը զբաղվում է ամառային դպրոցի պլանավորմամբ ու ընթացակ աշխատանքներով: Այս պատասխանատու հարցում մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր կստանձնեն հետևյալ պարտականությունները.
- իրականացնել շաբաթական 4-6 ժամ նախապատրաստական աշխատանքներ
- օժանդակել օրակարգի և դասընթացների բովանդակության մշակմանը
- մասնակցել կազմակերպչական հանդիպումներին (անցանց, առցանց)
- մասնակցել մասնակիցների ընտրության աշխատանքներին
- մասնակցել ամառային դպրոցին՝ որպես կազմակերպիչ, դասընթացավար, ֆասիլիտատոր
- մասնակցել միջոցառման գնահատմանն ու հաշվետվության կազմմանը։
Աջակից թիմին անդամակցելը կամավորական բնույթ ունի, որի արդյունքում կստանաք համապատասխան վկայագիր, և հնարավորություն ներգրավվելու կազմակերպության այլ աշխատանքներում։
Աջակից թիմին միանալու համար պետք է լրացնել սույն հարցաթերթը և կցել ինքնակեսանգրական, որից հետո կհրավիրվեք հարցազրույցի։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։
Կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ․
«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցի գրանցման հայտ
Մասնակից
Եթե քեզ ավելի շատ պատկերացնում ես սովորողի, նոր հմտություններ ստացողի դերում, և ուզում ես դառնալ քո համայնքում փոփոխություն բերող ակտիվ երիտասարդ, ապա կարող ես դիմել որպես մասնակից:
Կազմակերպությունը հոգում է յուրաքանչյուր մասնակցի ամառային դպրոցի մացնակցության ծախսերը , որը ներառում է կացությունը, ճանապարհածախսը, սնունդը և այլ օժանդակ նյութեր։ Ստացված օժանդակությանն ի պատասխան՝ մասնակիցներին խնդրում ենք ունենալ իրենց ներդրումը 15,000 դրամ՝ մասնակցության վճարի տեսքով, որն ուղղվելու է դպրոցի ընթացքում մատուցվող ծառայությունների բարելավմանը։ Սակայն, եթե մասնակցելու ցանկությունը մեծ է, բայց և հնարավորությունները չեն ներում, ամառային դպրոցի համար սահմանված սիմվոլիկ վճարման բաղադրիչը չպետք է հետ պահի որևէ մեկին մասնակցության հայտ ներկայացնելուց, հետևաբար, հնարավորությունների բացակայության դեպքում խնդրում ենք հայտադիմումում նշել վճարման անհնարինության վերաբերյալ, քանի որ կազմակերպությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ ծախսը ևս։
Մասնակիցներից ակնկալվում է՝
- Մասնակցել ամառային դպրոցի ամբողջ ընթացքին (90% և ավելի)
- Լինել մոտիվացված ու ակտիվ երիտասարդ
- Բաց լինել նորի ու այլակարծության առաջ
- Ցուցաբերել բարձր պատասխանատվություն և կարգապահություն ծրագրի նկատմամբ
- Դրսևորել հաղորդկացման լավ հմտություններ
Եթե արդեն ընտրել ես, թե «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցի որ հատվածում ես ուզում ներգրավվել, ապա ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն բաց են հայտերը՝ աջակից թիմին միանալու, և շուտով կբացվի ընդունելությունը՝ մասնակիցների հավաքագրման համար: Հետևի՛ր մեր ինսթագրամյան ու ֆեյսբուքյան էջերին՝ բաց չթողնելու համար:
Սիրով՝
ՍԵՆԲ թիմ