Աշխարհում, որը լի է հակամարտություններով և բաժանումներով, խաղաղության ձգտումը մնում է համընդհանուր ձգտում: Հայաստանի համար ևս խաղաղության, անվտանգության և կայունության ճանապարհն անհրաժեշտություն է։ Խաղաղաշինական կրթությունը փոխըմբռնման, ապահով և ներդաշնակ մշակույթ ձևավորելու համար առանցքային գործիք է։ Երկխոսության և կոնֆլիկտների խաղաղ լուծման վրա հիմնվելով կրթությունը փորձում է ձևավորել հասարակություն, որտեղ խաղաղությունը՝ որպես արժեք, խորը արմատավորված և լայնորեն ընդունված է։
Այս տեսլականի իրականացման համար մեր աշխատանքը կենտրոնացավ համապարփակ կրթական ռեսուրսների մշակման և դրանց երկարաժամկետ ուսուցանման վրա։ Մեր ջանքերն այս առումով ընդգրկում են տարբեր ձևաչափեր և տարիքային խմբեր՝ ապահովելով լայն հասանելիություն և ներգրավվածություն: Աշխատանքնքերը մեկնարկեցին հասարակագիտություն առարկայի ուսուցչի համար խաղաղաշինական կրթության ձեռնարկի մշակմամբ։ Հաշվի առնելով, որ կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրությունների գիտակարգերում ՀՀ-ում այս առումով կրթական նյութերի ակնհայտ բաց կար, նախ նպատակ սահմանվեց հայալեզու ուսումնական նյութեր ստեղծել։ Արդյուքնում 2021թ-ի հունվարից մինչ 2023թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում մշակվեցին խաղաղաշինական կրթության ուսուցչի թվով երեք ձեռնարկներ՝
- 7-9 դասարանների հանրակրթական չափորոշիչների վերջնարդյունքային հիմքով մշակված ուսուցչի ձեռնարկ
- 10-12 դասարանների հանրակրթական չափորոշիչների վերջնարդյունքային հիմքով մշակված ուսուցչի ձեռնարկ
- 7-12 դասարանների հանրակրթական չափորոշիչների վերջնարդյունքային հիմքով մշակված ուսուցչի ձեռնարկ, որը նախկին երկու ձեռնարկների լրամշակումն է։
Մշակված ձեռարկները ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և ստացել են համապատասխան հաստատում՝ հանրակրթական հաստատություններում օգտագործման համար։
Ի հավելումն ձեռնարկների ստեղծմանը, նկատի ունենալով նաև երեխաների համար ներառող և հասանելի կրթական բովանդակության անհրաժեշտությունը, մեր թիմը նախաձեռնեց ութ անիմացիաների ստեղծումը, որոնք ընդգրկում են նույն խաղաղաշինական կրթության բովանդակությունը, բայց ի տարբերություն ուսուցչի ձեռնարկների այս նյութերը նախատեսված են սովորողների համար: Անիմացիաները անդրադառնում են բանակցություններին, լավ կամ վատ որոշումների կայացմանը, խաղաղաշինական կրթությանը, կոնֆլիտկազգայունությանը և այլն։ Այս անիմացիաները ստեղծվել են ՍԵՆԲ-ի և «Հավասար» հիմնադրամի, ինչպես նաև «Խիրատ» մեդիայի հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելով ներառական մոտեցումներ և հասանելիություն կրթական տարբեր կարիքներ ունեցող սովորողների համար:
Կոնֆլիկտի հաղթահարման օրինակներ
Միջազգային մարդասիրական իրավունք
Միաժամանակ, կրթական բովանդակությունը ավելի ինտերակտիվ և ներգրավող դարձնեու համար մեր թիմը գործարկեց «PeaceON» հավելվածը: Այս հավելվածը հասանլի է թե՛ IOS, թե՛ Android համակարգերում (տեխնիկական վերազինման փուլում է)։ PeaceON հավելվածը ծառայում է որպես դինամիկ գործիք՝ խաղաղաշինական կրթության սկզբունքները ինտերակտիվ ուսուցման միջոցով ամրապնդելու համար:
Վերոնշյալ բովանդակության ստեղծումից զատ կազմակերպվել են մի շարք երկօրյա առկա դասընթացներ Հայաստանի բոլոր մարզերից հասարակագիտություն առարկայի 200 ուսուցիչների համար: Այս դասընթացները նպատակ ունեին.
- Ուսուցիչներին ապահովել անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով՝ ուղեցույցներն ու անիմացիաներն արդյունավետ կերպով օգտագործելու համար:
- Ստեղծել ուսուցիչների ցանց, ովքեր կարևորում են խաղաղաշինական կրթությունը
Դասընթացների ընթացքում ուսուցիչներին բանախոսությունների և գործնական աշխատանքների միջոցով ներկայացվեցին ուղեցույցների, անիմացիաների և PeaceON հավելվածի կարևորությունը, անհրաժեշտությունը և գործնականում դրանց կիրառության վերաբերյալ մանրամասներ այնուհետ արդյունավետ կերպով դասապրոցեսում կրառելու համար : Ուսուցիչներին այս ռեսուրսներով զինելով՝ նպատակ ունեինք թողնել ազդեցություն հազարավոր աշակերտների վրա՝ փոքր տարիքից խաղաղության և բռնության բացակայության կարևորությունը գնահատելու տեսանկյունից։
Շարունակելով այս ուղղությամբ մեր ջանքերի ներդնումը և աշխատանքը հույս ունենք կոտրել բռնության շրջանը և կառուցել կայուն խաղաղություն նախ մեր հասարակությունում, երկրում, ապա նաև ամբողջ աշխարհում: