Follow us on >
Follow us on >

Խաղաղաշինական կրթություն Տավուշում․ ամփոփիչ աշխատաժողով

Խաղաղաշինական կրթություն Տավուշում․ ամփոփիչ աշխատաժողով

Փետրվարի 12-ին Եվրոպական միության ֆինանսավորմամբ կայացավ «Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։ Հանդիպման նպատակն էր <<Հասարակագիտություն>> առարկայի ուսուցչի համար ստեղծվող ուսումնաօժանդակ ձեռնարկի բովանդակության վալիդացումը։

Նախ նշենք, որ մեր ամփոփիչ  աշխատաժողովին ներկա էին խաղաղության ուսումնասիրությունների և կրթության փորձագետներ, ուսուցիչներ, ՔՀԿ ներկայացուցիչներ և թեմայով հետաքրքրված անհատներ։ Եզրափակիչ աշխատաժողովի առաջին մասում պանելային քննարկման ժամանակ փորձագետները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը։ Երկրորդ փուլում ծավալվեց բուռն քննարկում  փորձագետների և լսարանի միջև։ Հանդիպումը կառուցողական էր, և կողմերը միտված էին առավելագույն արդյունքի հասնելուն։ Ուրախությամբ նշենք, որ փորձագետների ելույթներն ուղիղ եթերով ցուցադվել են, ուստի հնարավորություն ունեք դիտելու մեր հանդիպման տեսաձայնագրությունը և հայտնել Ձեր կարծիքը (տես՝ այստեղ

          Հիշեցնենք, որ ծրագրի նպատակներից է ինտեգրել կրթական համակարգում կոնֆլիկտի խաղաղ հաղթահարման և խաղաղաշինության մասին որակյալ այլընտրանքային բովանդակություն՝ ստեղծելով հասարակագիտության ուսուցչի ուսումնաօժանդակ ձեռնարկ։ Ծրագրի հաջորդ փուլում կստեղծվի բջջային հավելված աշակերտների համար, որի միջոցով երիտասարդները հնարավորություն կունենան ինտերակտիվ, թվային տարբերակով սովորելու, խաղալու և զարգացնելու իրենց խաղաղաշինական գիտելիքները։

     «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունն իրականացնում է շահերի պաշտպանության արշավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։