«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն ընդունում է կազմակերպության կայքի «Օրագիր» բաժնում հրապարակվելիք հոդվածներ և ստեղծագործական աշխատանքներ, որոնք ուսումնասիրում ու քննարկում են կայուն խաղաղությանը միտված թեմաներ, ինչպես՝ կրթություն, ներառականություն, արվեստ, մշակութային բազմազանություն, մարդու իրավունքներ և այլն: Աշխատանքի ֆորմատի հարցում դիմորդը ազատ է, կարող է ուղարկել հետազոտություն, ստեղծագործական աշխատանք, տեսահոլովակ, փոդքաստ, անիմացիա և այլն:
Հոդվածը կամ ստեղծագործական աշխատանքը պետք է լինի.
- Ոչ քիչ, քան 300 բառը (շարադրանքի դեպքում)
- Ոչ կարճ, քան 2 րոպեն (փոդքասթի կամ տեսահոլովակի դեպքում)
- Լինի մատչելի հասկանալի և հարգալից լեզվով ու տոնով, քննարկված մտքերը պետք է լինեն կազմակերպության արժեքներին համապատասխան
- Ինքնատիպ՝ ստեղծված առանց արհեստական բանականության, և նախկինում այլ տեղ չտպագրված
- Առանց լեզվի/բովանդակության, որը որևէ կերպ խրախուսում է բռնություն կամ խտրականություն
Հոդված կամ ստեղծագործական աշխատանք ներկայացնելով՝ Դուք «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ին տալիս եք բովանդակությունը հրապարակելու, խմբագրելու և վերափոխելու իրավունք՝ պահպանելով հեղինակային իրավունքները:
Այն դիմորդները, ում աշխատանքները կհրապարակվեն, կազմակերպության կողմից կստանան փոքրիկ խրախուսանք՝ նվեր-բոքս:
Դիմել կարող եք՝ լրացնելով այս հղումը ՝ հայտադիմում ։